Հարցում․ Հարցվածների 27 %-ը Երևանում դրական փոփոխություններ չի տեսնում![]() 30 հունվարի 2026 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Gallup International Association-ի հայաստանյան գործընկեր MPG LLC-ը հունվարի 19-30-ն իրականացրել է հեռախոսային հարցում, որին մասնակցել է 601 ընտանիք Երևանից։ Հարցման մասնակիցների 26.6% նշել է, որ վերջին մեկ տարում որևէ դրական փոփոխություն չի նկատել Երևանում, հայտնում է «Փաստինֆոն»: Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված ծրագրերից որպես դրական փոփոխություն՝ հարցվածների 17%-ը նշել է նոր ավտոբուսների ներմուծումն ու տրանսպորտային համակարգի զարգացումը։ Ասֆալտապատման աշխատանքները դրական է գնահատել 12.7%-ը, աղբահանության կազմակերպումը՝ 10.6%, բակերի բարեկարգումը՝ 10.1%, այգիների բարեկարգումը՝ 8.7%, իսկ կանաչապատ տարածքների ավելացումը՝ 7.7%։ Ինչ վերաբերում է քաղաքացիների սպասումներին, ապա հարցին, թե ինչպիսի ծրագրեր կցանկանային, որ իրականացվեին քաղաքային իշխանության կողմից՝ 52%-ը պատասխանել է, որ անհրաժեշտ է ավելացնել կանաչապատ տարածքները։ Այս պահանջը համահունչ է այն խնդիրներին, որոնք երևանցիները կարևորում են։ Բացի այդ, 32.9%-ը նշել է մանկական միջոցառումների անհրաժեշտությունը, 31.6%-ը կարևորել է մաքրության կազմակերպումը, շաբաթօրյակների անցկացումն ու խաղահրապարակների կառուցումը։ Մշակութային նախաձեռնությունների իրականացումը ցանկացել է տեսնել հարցվածների 30%-ը, իսկ սպորտային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը նշել է 25.1%, համապատասխանաբար՝ 20.1%-ի կողմից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |