Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 շրջանում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 շրջանում

PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է փետրվարի 3-9-ը (2026թ․) Երևանում մթնոլորտային օդի որակի մշտադիտարկման արդյունքները։

Փոշու մակարդակը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում։ Արաբկիրում գերազանցում է արձանագրվել փետրվարի 4-ին և 6-7-ը, Նոր Նորքում՝ փետրվարի 6-ին:

Շենգավիթում նման շեղում չի գրանցվել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Արաբկիրում՝ փետրվարի 6-ին։ Նոր Նորքում, Շենգավիթում և Կենտրոնում տվյալ ժամանակահատվածում գերազանցում չի արձանագրվել։

Ծծմբի երկօքսիդի ցուցանիշը դիտարկվող օրերին չի անցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---