Մանուկյան․ Օնլայն տաքսիների վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն և պաշտպանված լինեն![]() 16 փետրվարի 2026 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է օնլայն տաքսի ծառայությունների վարորդների խնդիրները: Նա նշել է, որ վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն և պաշտպանված լինեն: «Հարցեր, որոնք լուծում են պահանջում. ՀՀ-ում կա գրանցված մոտ 120,000 օնլայն տաքսի ծառայությունների վարորդներ, որոնցից առնվազն 40,000 վարորդ օրեկան 10 ժամ աշխատում են և ամենակարևոր՝ վճարում են հարկեր։ Այսպիսով մեր վարորդները իրենց աշխատածից նվազագույնը 16․5 % վճարում են «Yandex» ( իրականում գումարն ավելի շատ է ), 1․8-4% վճարում են «տաքսոպարկեր»-ին և ևս 4-5 % պետությանը հարկ։ Բնականաբար վճարած գումարներից հարկեր գեներացվում է նաև «Yandex»-ից և «տաքսոպարկեր»-ից և վճարված հարկերը, իմ գնահատմամբ, կազմում է մոտ 12 %: Արդյունքում վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանված աշխատող և հետագայում բարձր թոշակ չեն ստանալու, ներկայումս չեն հանդիսանում Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու, այսինքն անվճար բուժ օգնություն չեն ստանում։ Հիմա հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից. Նիկոլ Փշինյան,
Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ եք տալ բացատրություն՝ վարորդների բեռը «Yandex»-ը 0%-ից դարձրել է 16․5%, սրա հովանավորը ո՞վ է . . . Օնլայն վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն և պետք է պաշտպանված լինեն»,-ասվում է գրառման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |