ՄԻՊ-ը՝ Աջափնայկում կրակոցների մասին․ «Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել»

ՄԻՊ-ը՝ Աջափնայկում կրակոցների մասին․ «Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել»

PanARMENIAN.Net - Աջափնայկում կրակոցների նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում, ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Ցավոք, տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների և միջադեպերի հետ։ Երեկ տեղի ունեցածը մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության և մշակույթի հետ կապված խնդրահարույց իրավիճակի հետևանք է։ Եվ համարում եմ, որ այդ առումով և կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, և նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն»,- ասել է Մանասյանը, հայտնում է Արմենպրեսը:

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից մեկը մահացել է, երեքի վիճակը միջին ծանրության է, երեքինը՝ ծանր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---