Աշոցքում ձյուն է, Գորիսում և Դիլիջանում՝ մառախուղ․ 5-6 աստիճանով կցրտի![]() 23 փետրվարի 2026 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հանրապետության տարածքում փետրվարի 23-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ի ցերեկային ժամերին ամբողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով: Երևանում փետրվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ը և 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ կանխատեսվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի երեկոյան և 27-ին մայրաքաղաքում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Փետրվարի 23-ի ցերեկային ժամերին սլասվում է +16 աստիճան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |