Կատվալյան․ Աղի ու ավազի մաքրումը դանդաղում է, քանի որ շերտը հաստ է՝ տրակտորով և բահով է հեռացվում![]() 23 փետրվարի 2026 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի փողոցներում ձնամաքրման արդյունքում կուտակված աղի և ավազի մնացորդների մաքրումը կավարտվի մեկ շաբաթում, քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը: «Երևանի փողոցներն ինտենսիվորեն մաքրվում են աղի և ավազի խառնուրդի մնացորդներից։ Աշխատանքները մի փոքր դանդաղում են, քանի որ կուտակված շերտը բավականին հաստ է և կոշտացած որոշ փողոցներում, ու դա հնարավոր է հեռացնել միայն տրակտորով և բահով։ Այդ տարածքները մաքրումից հետո կարգի են բերվում փոշեկուլ և ջրցան մեքենաներով»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան: Կատվալյանի խոսքով՝ նախորդ շաբաթ ԵԱՍՄ հիմնարկն օգտագործել է մոտ 70 միավոր տեխնիկա, իսկ վարչական շրջանները տրամադրել են 78 միավոր տրակտոր և ինքնաթափ մեքենա։ Նրա տեղեկացմամբ՝ այս պահին մայրաքաղաքում նախատեսված աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացված է։ «Նախատեսում ենք, որ այս շաբաթ վերջնական կավարտենք»,- ասել է ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ևս մեկ անգամ ճշտել է վերջնաժամկետներն ու հետաքրքրվել, թե արդյոք բոլոր վարչական շրջաններն անհրաժեշտ տեխնիկա տրամադրել են։ Կատվալյանը պատասխանել է, որ գրեթե բոլոր վարչական շրջաններն ապահովել են պահանջվող միջոցները։ Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել մեծաքանակ փոսերի առկայությունը Երևանի փողոցներում, որոնք ի հայտ են եկել ձյունը հալվելուն պես: Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Երևանում փոսալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում բիտումի պակաս չի եղել, բայց եղել են թերացումներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |