«Երևան մոլում» բռնկված հրդեհը մարվել է![]() 5 մարտի 2026 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել «Երևան մոլում»: Մարտի 5-ին՝ ժամը 08։59-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է առաջացել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոններից մեկում, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, իսկ ամբողջությամբ մարվել է ժամը 09։57-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |