«Երևան Մոլում» այրվել է բռնկված տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը![]() 5 մարտի 2026 - 14:05 AMT PanARMENIAN.Net - «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գործող տաղավարներից մեկում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15 քմ տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, իսկ ամբողջությամբ մարվել է ժամը 09։57-ին։ Մարտի 5-ին՝ ժամը 08։59-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |