Գորիսում նոր պոլիկլինիկայի փոխարեն նոր բժշկական կենտրոն կկառուցվի![]() 6 մարտի 2026 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Գորիսում նախատեսվում է կառուցել նոր բժշկական կենտրոն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք բժշկական նոր կենտրոն կառուցելու առավել հավակնոտ նպատակով: Ուրախ եմ փաստելու, որ այս անգամ նոր շենք կառուցելու պատճառը ոչ թե ներկայիս շենքային անմխիթար պայմաններն են, այլ` ընդլայնված բուժծառայությունների արդյունքում թողունակության խնդիրը։ Առողջապահական պետական ծրագրերի, ամենատարբեր բուժծառայությունների ներդրումն ու Գորիսում հասանելի դարձնելն ի սկզբանե եղել է մեր ռազմավարական նպատակներից մեկը։»,- գրել է նախարարը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |