Արաբկիրում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է

Արաբկիրում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել և վնասազերծվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Հաղորդագրության համաձայն՝ միջադեպի առնչությամբ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեն:

Մարտի 6-ին կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում, ինչի հետևանքով կա վիրավոր։ Նշվել էր, որ քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են մոտ 6 կրակված պարկուճ։

Ըստ տեղեկությունների՝ կրակոցները հնչել են ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի մոտ, այլ նաև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառո»-ի դիմաց։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---