Ժայռի փլուզումից վթարվել է Արտաշավան-Սաղմոսավան ջրատարը![]() 9 մարտի 2026 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Քիչ առաջ տեղի ունեցած ժայռի փլուզման հետևանքով վնասվել է Արտաշավան–Սաղմոսավան 700 մմ տրամագծով ջրատարը, որի արդյունքում առաջացել է վայրկյանում մոտ 70 լիտր ջրակորուստ։ Տվյալ ջրատարից ջուր են ստացել Աշտարակ քաղաքը, ինչպես նաև Սասունիկ և Կարին գյուղերը և Օշականի ձախ ափը։ Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ: Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, «Վեոլիա ջուր» թիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի այլընտրանքային ճանապարհով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |