Հայկ Սարգսյանն առաջարկել է խաղատների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ավելացնել

Հայկ Սարգսյանն առաջարկել է խաղատների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ավելացնել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր օրինագիծ է ներկայացրել, որի ընդունման դեպքում առցանց խաղատների կայքերում և հավելվածներում կլինի ինքնաարգելափակման կոճակ։

Մարդը, ով հասկանում է, որ կախվածություն ունի, կկարողանա մեկ հպումով փակել իր հաշիվը և այլևս չխաղալ, հայտնում է Factor.am-ը:

«Ժողովուրդ ջան, ցանկանում եմ տեղեկացնել, որ ինչպես խոստացել էի, պատրաստել եմ օրենքի նախագիծ և ներկայացրել Ազգային ժողով։ Այն Ազգային ժողովում կքննարկվի ապրիլ-մայիս ամիսներին։ Ասեմ անկեղծ, հատկապես ընտրություններից առաջ, տեսնելով այսքան մարդկանց պահանջը, չեմ կարծում, որ պատգամավորները դեմ կքվեարկեն առաջարկին»,- նշել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---