Հրազդանի կիրճ փողոցը այսուհետ կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը

Հրազդանի կիրճ փողոցը այսուհետ կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը

PanARMENIAN.Net - Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը այսուհետ կկրի լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը: Ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին:

Փողոցը սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց:

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Սիլիկյան 8-րդ փողոցը, որը սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից և հասնում Սիլիկյան 7-րդ փողոց, այսուհետ կկոչվի հայ կոմպոզիտոր, քանոնահար և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---