ԱՍՀՆ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով

ԱՍՀՆ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։ Այդ մասին ֆեյսբուքյան տեսանյութում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

Խոսքը մասնավորապես խնամքի կենտրոնների աշխատակիցների մասին: Նախարարը նշել է, որ դրան հնարավոր է եղել հասնել բյուջետային կարգապահության և նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ։

«Հետևաբար մայիսին, հարգելի գործընկերներ, կստանաք պլյուս 30% աշխատավարձ, և ես, որպես նախարարության ղեկավար՝ ակնկալում եմ ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում մեր հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս, ծառայություններ մատուցելիս»,- ասել է նախարարը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---