Սպասվում են կարճատև անձրևներ, օդի ջերմաստիճանը կնվազի![]() 24 մարտի 2026 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։ Երևանում մարտի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 25-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +13 աստիճան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |