Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար![]() 14 ապրիլի 2026 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ի 8:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։ Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածըդժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածըդժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |