Նուբարաշենի աղբավայրում պայթյունից տուժած տնօրենի և աշխատակցի վիճակը կայուն ծանր է![]() 20 ապրիլի 2026 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունից տուժած տնօրենի և աշխատակցի վիճակը կայուն ծանր է: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում: Զեկուցվել է, որ սանհանգույցում արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել՝ ինչով է պայմանավորված, և երբ մտել ու լույսը վառել է, պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Radar Armenia-ն: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով կատարվածին, նշել է. «Աղբավայրում ամբողջական մոնիտորինգ պետք է անցկացնենք։ Շատ վատ դեպք է եղել։ Բավականին վտանգավոր միջավայր է և պետք է համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ»։ Քաղաքապետի խոսքով՝ աղբավայրում իրականացվել է լայնածավալ աշխատանք: «Բայց նման դեպքերը ցույց են տալիս, որ անվտանգության կանոնների հետ կապված անելիք ունենք»,-հավելել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |