Երևանում տրակտորների խանութ-սրահ է փլուզվել․ 2 տուժած կա

Երևանում տրակտորների խանութ-սրահ է փլուզվել․ 2 տուժած կա

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին, ժամը 13։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում գտնվող խանութ-սրահներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում։ Առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացի տուժել է, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---