Քալաշյան․ Ցեղասպանության հուշահամալիրի ներսի քարերի աղակալումն արդեն բոլորին զայրացնում էր![]() 24 ապրիլի 2026 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի համահեղինակ, հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար Սաշուր Քալաշյանը ներկայացրել է իրականացված աշխատանքների անհրաժեշտության պատճառները։ Ըստ նրա՝ հուշահամալիրի ներսի քարերի աղակալումն արդեն «բոլորին զայրացնում էր», ուստի որոշում կայացվեց հարցը քննարկել պատկան մարմինների հետ, հայտնում է 1lurer.am-ը: Հարց է բարձրացվել, որ մույթերի կետային նորոգմամբ առկա խնդիրը հնարավոր չէ լուծել, պետք է հիմնանորոգում անել: «Բազմաթիվ տարբերակներ քննարկեցինք, առաջարկություններ քննարկեցինք, և վերջնական առաջարկությունը եղավ այն, որ մասնակի միջամտությունը ոչ մի ուժ չունի: Որպեսզի հարցը լուծվի, պետք է հիմնանորոգում անել, պետք էր նորից ջրամեկուսացնել հուշարձանի մույթերի մեջքի հատվածները»,- ասել է նա։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման մեկնարկին մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ պատշաճ կազմակերպման և ընթացքի հետ կապված։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Ծիծեռնակաբերդում՝ խոսելով վերականգման անվան տակ հուշահամալիրին հասցված վնասի չափերի ու հետևանքների մասին։Տեսանյութ է ներկայացրել նաև «Արթուր Թարխանյանի» անվան կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Նայեք՝ քարերը ոնց են պոկել։ Չեն կարողացել պոկել, ջարդելով հանել են։ Չէի հավատում աչքերիս»,-նշել էր նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |