Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում` մինչև 10 աստիճան![]() 27 մայիսի 2026 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-30-ին հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։Այդ մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Մինչև մայիսի 28-ի երեկոն պահպանվելու է տաք և առանց տեղումների եղանակ: Մայիսի 28-ի ուշ երեկոյան ժամերից, մայիսի 29-ին և 30-ին Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի պատճառով այդ օրերի առաջին կեսում սպասվելու են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Հանրապետության տարածքում մայիսի 28-ի ցերեկը և 31-ի գիշերը առանձին շրջաններում, իսկ մայիսի 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվելու են կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը և 31-ի ցերեկը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին լինելու է հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվելու է ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 27-28-ին բարձրանալու է 3-5 աստիճանով, իսկ մայիսի 29-30-ի ցերեկային ժամերին նվազելու է 6-10 աստիճանով։ Երևանում մայիսի 28-ի երեկոյան, ինչպես նաև 29-30-ին օրվա ընթացքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվել է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը և 31-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սուրենյանը հայտնել է, որ մայիսի 31-ին և հունիսի 1-ին տեղումները կրկին դադարելու են, իսկ օդի ջերմաստիճանը վերականգնելու է նախկին ցուցանիշները՝ բարձրանալով նույն չափով, որքան նվազել էր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |