Մայիսի 28-29-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի![]() 27 մայիսի 2026 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 28-29-ին լինելու են երթևեկության սահմանափակումներ, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Մայիսի 28-ին, ժամը 07։00-ից 15։00-ն Երևանում լինելու են երթևեկության հետևյալ սահմանափակումները․ Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց ճանապարհահատվածը, Հանրապետության հրապարակը և հրապարակ մուտք գործող փողոցները, Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը, Շահումյան հրապարակից Խորենացու փողոց - Ագաթանգեղոսի փողոց հատվածը, Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը, Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները: Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ լինելու է մինչև մայիսի 29-ը՝ ժամը 01։00-ն։ Մայիսի 28-ին, ժամը 10։00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու զորահանդես, որի ընթացքում ցուցադրվելու է վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերի ձեռք բերած սպառազինությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զորահանդեսից հետո ցուցադրվող զինտեխնիկան որոշ ժամանակ մնալու է Տիգրան Մեծի պողոտայում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան որոշակի հեռավորությունից տեսնել և ուսումնասիրել այն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |