Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու մակարդակը գերազանցել է նորմերը

Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու մակարդակը գերազանցել է նորմերը

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի դիտարկումների տվյալներով՝ 2026 թվականի մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում մի շարք քաղաքների մթնոլորտային օդում արձանագրվել են փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ։

Մասնավորապես, Վանաձորում գերազանցում արձանագրվել է մայիսի 16-ին՝ Ծատուրյան փողոցի հարակից հատվածում։ Միևնույն ժամանակ, Հերացի և Վարդանանց փողոցների հարակից տարածքներում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանված չափանիշները։

Ալավերդիում դիտարկված ժամանակահատվածում փոշու պարունակության թույլատրելի մակարդակից բարձր ցուցանիշներ չեն գրանցվել։

Գյումրիում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ արձանագրվել են մայիսի 16-ին, 17-ին և 19-ին, իսկ Հրազդանում՝ մայիսի 16-ին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---