Ապարանի ջրամբարում գործարկվելու է հեղեղային ջրթողը՝ խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց

Ապարանի ջրամբարում գործարկվելու է հեղեղային ջրթողը՝ խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց

PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, որից հետո կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը՝ արտահեղվող ջրահոսքերը տեղափոխելով ջրամբարից ներքև դեպի Քասախի գետահուն, հայտնում է ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ն:

Ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան ընկած գետահունային հատվածն օգտագործող ջրօգտագործողներին հորդորում են ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիների հարևանությամբ գտնվելուց։

Ջրահոսքերի տևողությունն ու ծավալը պայմանավորված կլինեն Ապարանի ջրամբարից վերև գտնվող ջրհավաք ավազանի ձնհալքի և հնարավոր տեղումների ինտենսիվությամբ և ընթացքով։

«Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն»,- հայտնում է ՆԳՆ-ն։

Հունիսի 11-ի հորդառատ անձրևից հետո Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---