Սև ծովից ցիկլոն է գալիս, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ

Սև ծովից ցիկլոն է գալիս, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ

PanARMENIAN.Net - Սև ծովից ցիկլոն է գալիս, առաջիկա օրերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Ադյ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հունիսի 13-ին երկրի ամբողջ տարածքում կդիտվի ջերմ և առանց տեղումների եղանակ:

«Հունիսի 14-ին ամբողջ օրվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում՝ կարկուտ»,-ասել է նա՚

Սպասվում է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով։

Հունիսի 14-16-ը՝ գիշերային ժամերին և կեսօրից հետո, ինչպես նաև 17-ի ցերեկը, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպների ընթացքում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ։

Երևանում հունիսի 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, իսկ 16-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Ամպրոպների ժամանակ կանխատեսվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 13-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի 30-32 աստիճան, իսկ երեկոյան կգրանցվի +23...+25 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---