ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բոյկոտ է![]() 15 հունիսի 2026 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աշխատակիցները բոյկոտ են հայտարարել «վերադասի կամայական և անհիմն որոշումների» պատճառով: Այդ մասին ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակների պնդմամբ՝ ռեկտորը չի կատարել նախկինում տրված խոստումը՝ նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նրան ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ «Ի՞նչ է տեղի ունեցել. ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա: Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։ Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք հայտարարում ենք բոյկոտ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը: Մենք ունենք հստակ խնդրանք և պահանջ․ Հանդիպում ՀՀ Վարչապետի հետ. ակնկալում ենք ընդունելություն՝ ստեղծված խնդիրն անձամբ պետական բարձրագույն մակարդակով ներկայացնելու համար։ Արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կ. Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը: Աշխատակազմը պատրաստ է վերադառնալ իր աշխատանքին պարտականությունների կատարմանը միայն այս երկու պայմաններից մեկի բավարարման դեպքում»,- գրված է հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |