Ստեփան Գանտրալյանը Բեռլինի հայերին պատմել է ժամանակակից հայկական թատրոնի մասին27 հունիսի 2009 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Բեռլինի հայկական համայնքում արտիստ Ստեփան Գանտրալյանը ներկայացրել է «Ժամանակակից հայկական թատրոնը» թեմայով զեկույցը եւ իր կարծիքն է կիսել համահայկական թատերական նախագծի վերաբերյալ, որի շրջանակներում բեմադրվել էր «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը: Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 23-ին Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Վերջինիս մասնակցել են Արմեն Ջիգարխանյանը, Սամվել Մուժիկյանը (Ռուսաստան) եւ Ստեփան Գանտրալյանը (Գերմանիա), Նորա Արմանին (Բրիտանիա), Արմինե Հովհաննիսյան (Բելառուս):«Հայաստանում ներկայացման մասին կարծիքները կիսվել են: Մեր ելույթները համընկել են որոշ քաղաքական գործընթացների հետ, եւ հասարակությունը մեր ներկայացմանը քաղաքական ենթատեքստ հաղորդեց: Բայց չէ-որ արվեստը քաղաքականության արտացոլումը չէ: Ժամանակակից հնարքները չեն որոշում թատրոնի ժամանակակից լինելը: Հարկավոր է ժամանակակից մոտեցում եւ համապատասխան հասարակություն»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Ստեփան Գանտրալյանը: Ներկայացման մեջ գլխավոր դերերից մեկը կատարող Գանտրալյանը նաեւ նշել է, որ ինքը քաջատեղյակ է ինչպես հին հայկական, այնպես էլ ժամանակակից թատրոնին, քանի որ Հայաստանում բավականին երկար է ապրել: «Ես Հայաստանում ապրել եմ 30 տարի: Եվ կարծում եմ, որ իրավունք ունեմ զուգահեռներ անցկացնել ժամանակակից եւ հին թատրոնի միջեւ, խոսել թերությունների եւ առավելությունների մասին», - ասել է Ստեփան Գանտրալյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |