Նախագահը ստորագրել է վարելու իրավունքից զրկվածներին առնչվող օրենքը![]() 26 հունիսի 2026 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարելու իրավունքից զրկված անձանց վերաբերող օրենքը։ Ըստ նոր կարգավորման՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն է տրվում վերականգնել այն՝ առանց քննություն հանձնելու, վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։ 6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդները քարոզարշավի ընթացքում մոտեցել էին Նիկոլ Փաշինյանին, և նա լուծում էր առաջարկել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |