Սուրենյան․ Հուլիսի 3-ը կլինի ամենաշոգ օրը, որին կհաջորդի ցիկլոնը

Սուրենյան․ Հուլիսի 3-ը կլինի ամենաշոգ օրը, որին կհաջորդի ցիկլոնը

PanARMENIAN.Net - Հայաստան հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, որին կհաջորդի ցիկլոնի ներթափանցումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճան»,-ասել է նա:

Շոգ եղանակից հետո հանրապետության վրա կազդի Սև ծովի շրջաններից ներթափանցող տեղումնաբեր ցիկլոնը, որի ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Հուլիսի 4-8-ը գիշերային և հետկեսօրյա ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է նաև քամու ուժգնացում։

Այս ցիկլոնը հանրապետություն կբերի նաև հյուսիսարևմտյան ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով հուլիսի 4-5-ը Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---