Մարիխուանայի 30 փաթեթ է հայտնաբերվել․ 2 ձերբակալված կա![]() 3 հուլիսի 2026 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Թմրամիջոցների ապօրինի պահման և իրացման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունն Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները իրացրել են հունիսի 23-ին։ Առավոտյան ժամը 6։50-ին մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալել են 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։ Նրանց, իրենց վարած ավտոմեքենայի հետ միասին, տեղափոխել են բաժին, իսկ «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվել է և տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին իրականացվել է ավտոմեքենայի խուզարկություն։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։ Նախաքննությամբ հանգամանքները շարունակվում են պարզվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |