Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով![]() 7 հուլիսի 2026 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով և 2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ կազմել է 1900.77 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից բարձր է 9 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 55 սմ-ով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածի հիդրոլոգիական ռեժիմը։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 9.979 մլն մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ՝ 144.285 մլն մ³։ 2026 թվականի հուլիսի 2-ից Սևանա լճից սկսվել է ոռոգման նպատակով ջրառ, և Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալներով՝ հուլիսի 2-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ լճից բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 1.731 մլն մ³։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |