Ջերմաստիճանը կբարանա ևս 3-5 աստիճանով![]() 11 հուլիսի 2026 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին կանխատեսվում է նաև քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +36 աստիճան, Արմավիրի մարզում՝ +37 աստիճան, Արարատի մարզում՝ +37 աստիճան, Լոռիում՝ +24 աստիճան, Կոտայքում՝ +27 աստիճան, Գեղարքունիքում՝ +27 աստիճան։ Հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ին՝ կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվել է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 11-15-ին, հիմնականում երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ին կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ հուլիսի 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով։ Հուլիսի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հինգ տաղավար տոներից երրորդն է։ Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անվամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |