Կեղծ են «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները![]() 13 հուլիսի 2026 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում արձանագրվել են հափշտակության դեպքեր, որոնց ընթացքում Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվել են կեղծ գովազդներ առաջարկելով քաղաքացիներին մեկ ամսվա ընթացքում անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից։ Կեղծ են «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են, հայտնում է կիբեռոստիկանությունը: Այդ գովազդներում տեղադրված հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվել է մուտքագրել իրենց հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդը տրամադրելու դեպքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչի արդյունքում կարողանում են հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում եղած ֆինանսական միջոցները։ Հորդորվում է՝
Նշվում է, որ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |