ՔԿԾ-ն փաստաբանի մոտ թաքցված արգելված իրեր է հայտնաբերել![]() 15 հուլիսի 2026 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել դատապարտյալին այցելած փաստաբանին։ Խուզարկության արդյունքում փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված մեկ բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, մեկ անլար ականջակալի պատյան և բաժանորդային քարտի պատյան՝ թղթե փաթեթով։ Հարկ է նշել, որ փաստաբանը, նախքան քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելը, սահմանված կարգով իրազեկվել է բնակելի գոտի արգելված իրեր անցկացնելու և դրանք հանձնելու կանոնների վերաբերյալ։ Փաստաբանը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |