Կենդանաբանական այգու խորհուրդը քննարկել է առյուծի անկման հանգամանքները![]() 17 հուլիսի 2026 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի հերթական նիստում քննարկվել են հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծի անկման պատճառները: Քննարկվել են նաև տեղափոխված մյուս կենդանիների հետագա խնամքին վերաբերող հարցերը, ինչպես նաև այգու կանաչապատման և ընթացիկ աշխատանքներին առնչվող այլ թեմաներ։ Նիստի ավարտից հետո մասնակիցները շրջել են կենդանաբանական այգու տարածքով և ծանոթացել իրականացվող ընթացիկ աշխատանքներին, հայտնում է Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել: Հայտարարվել է,որ դա պայմանավորված էր մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |