Տեղումներ չեն սպասվում, Երևանում կգրանցվի +36 աստիճան

Տեղումներ չեն սպասվում, Երևանում կգրանցվի +36 աստիճան

PanARMENIAN.Net - Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանը գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, տեղումներ չեն սպասվում: Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա հավելել է, որ արդեն ձևավորված ջերմային ֆոնն առաջիկա օրերին էական տատանումներ չի ունենա։

Հանրապետության տարածքում hուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ին, 25-ին կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20- 25-ին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Երևանում հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 34-36 աստիճան, իսկ երեկոյան՝ 27-29 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---