«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերին![]() 21 հուլիսի 2026 - 12:19 AMT PanARMENIAN.Net - «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառում։ Այդ մասին ասվում է արգելոցի ֆեյսբուքյան էջում: Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը հունիսի 30-ից մինչև հուլիսի 7-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամենօրյա հաշվառումներ է իրականացրել՝ ուսումնասիրելով բեզոարյան այծերի թվաքանակը։ Հաշվառումների հիմնական նպատակը նախապես ընտրված տեղամասերում բեզոարյան այծերի էգերի և ձագերի քանակի, ինչպես նաև դրանց փոխհարաբերակցության գրանցումն է եղել։ Ստացված տվյալներն ամփոփվելու և համեմատվելու են նույն տեղամասերում 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսված հաջորդ հաշվառումների արդյունքների հետ, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմել ընձառյուծի ապրելավայրերում բեզոարյան այծերի պոպուլյացիայի դինամիկայի վերաբերյալ։ 2002 թվականից WWF Հայաստանը Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը, որն ընդգրկել է ընձառյուծի և նրա որսատեսակների մոնիթորինգը։ Ծրագիրը ֆինանսավորվել է WWF Գերմանիայի և WWF Շվեյցարիայի կողմից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |