Ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդումների թիվն առաջին կիսամյակում աճել է 78-ով

Ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդումների թիվն առաջին կիսամյակում աճել է 78-ով

PanARMENIAN.Net - 2026 թվականի առաջին 6 ամսում ոստիկանությունն ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում է ստացել՝ նախորդ տարվա նույն շրջանից 78-ով ավելի։ Տվյալները ներկայացրել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 2026 թվականի առաջին 6 ամիսներին արձանագրված դեպքերից 325-ի դեպքում նախազգուշացում կիրառելու որոշում է կայացվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 304 դեպքի դիմաց։ 961 դեպքի առնչությամբ անհետաձգելի միջամտության մասին որոշում է ընդունվել՝ 2025 թվականի առաջին 6 ամիսներին արձանագրված 833 դեպքի համեմատ։

«2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ»,–նշել է նա։

Խաչատրյանն ընդգծել է, որ բռնության դեպքերին ավելի արագ արձագանք ապահովելու նպատակով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է «Safe you» հավելվածը։

«Առաջին հայացքից կթվա, թե «Safe you» հավելվածը ոստիկանություն ահազանգելու ինչ-որ այլընտրանքային գործիք է, սակայն իրականում մեկ կանչի պարագայում միաժամանակ ապահովվում է բոլոր պետական մարմինների ներգրավվածությունը, ինչը և՛ օպերատիվ, և՛ արագ արձագանքման, և՛ պաշտպանության կազմակերպման տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- նշել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---