ՀՎԿԱԿ. Բյուրեղավանի ջրի երկու նմուշում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել![]() 25 հուլիսի 2026 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Բյուրեղավան համայնքում հուլիսի 17-ից գրանցված աղիքային վարակների դեպքերի կապակցությամբ շարունակվել են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները, հայտնում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից: Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը: ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով։ Հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։ Վերջին երեք ամսվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի արդեն երկրորդ դեպքն է գրանցվե։ Հոսպիտալացված անձանց մեծ մասը երեխաներ են եղել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |