Հաղթանակի զբոսայգու մուտքի կամարն ու պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան

Հաղթանակի զբոսայգու մուտքի կամարն ու պատերը  գեղարվեստական լուսավորություն կստանան

PanARMENIAN.Net - Գեղարվեստական լուսավորություն կստանան նաև Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը: Այդ մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հայտնել է, որ վերգետնյա լարերի ստորգետնյա անցկացման ծրագիրը հասել է Ազատության պողոտա և լուսավորումը կատարվելու է այդ աշխատանքների շրջանակում:

«Ազատության պողոտայում մենք իրականացնում ենք լարերի գետնանցման ծրագիրը, ինչպես նաև լուսավորության ծրագիր, որով որ լուսավորելու ենք Հաղթանակ զբոսայգու գլխավոր կամարը։ Ազատության պողոտան Սարալանջից մինչև Բաբայան խաչմերուկ նոր և գեղեցիկ տեսք է ունենալու»,- նշել է քաղաքապետը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---