ՀԿԵՈՒ-ն ակտիվ կերպով վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ է իրագործում տարբեր ուղղություններով

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ իրականանում են վերանորգման աշխատանքներ երկաթուղային մի քանի ուղղություններով, Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը: «Այսօր մենք շատ ներդրումներ ենք կատարում Մասիսում, Արմավիրում ուղեւորային համալիրի եւ կայարանների վերանորգման համար»,- ասել է նա: Բացի դրանից, Խակովն ավելացրել է, որ վերանորոգումից հետո ուղեւորները կտեսնեն նոր ինտերիերով սպասասրահ, որտեղ նոր ծառայություններ են մատուցվելու:



Ինչպես նշել է Մարատ Խակովը, տարվում են նաեւ ուղեւորային համալիրի վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես Շորժայի, Հրազդանի, Քանաքեռի կայարաններում, մեծ նախագիծ է իրագործվում Այրում կայարանում (Վրաստանի հետ սահմանակից կայարան): «Մենք բոլոր պայմանները ստեղծելու ենք, որպեսզի ուղեւորների համար հաճելի լինի աշխատելը ՀԿԵՈՒ-ի հետ»,- ասել է նա:



Խակովը նաեւ նշեց, որ ՀԿԵՈՒ-ն հատուկ օրինակարգ է ընդունել, որի համաձայն լրացուցիչ ուղեբեռի համար ուղեւորը պետք է լրացուցիչ գումար վճարի: «Նրա արդյունքում, որ ուղեւորները 15-20 կգ տարողությամբ մրգերի արկղեր են բեռնում, փչանում են գնացքի ինտերիերը, նստարանները, պատերը, ուշանում է մեկնումը»,- պարզաբանել է նա:



ՀԿԵՈՒ-ն նախատեսում է մինչեւ տարեվերջ երկարացնել Վանաձոր- Այրում էլեկտրագնացքի ուղղությունը: «Այժմ մենք տեղամաս ունենք Գյումրիից Վանաձոր ընկած տարածքում, որտեղ էլեկտրագնացքներ չկան: Ենթակառույցներին աջակցելու եւ ուղեւորների պահանջների վերլուծության հիման վրա մեկ ամսից մենք երկարացնելու ենք այն Գյումրիից մինչեւ Այրում»,- ասել է Խակովը:



Խակովը հայտնեց, որ այսօրվա դրությամբ պահանջված է Արաքս-Երեւան ուղղությունը: Սակայն ՀԿԵՈՒ-ն դրա փոխարեն առաջարկում է օգտվել Գյումրու էլեկտրագնացքից, որը շարժվելու է նախատեսված ժամանակից շուտ:



Խակովն ավելացրեց, որ պահպանվում է Երասխի էլեկտրագնացքը, ինչպես նաեւ դիտարկվում են Իջեւան եւ Դիլիջան ուղությունները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---