ՊրոԿրեդիտ Բանկը բացել է նոր մասնաճյուղ Գյումրիում

PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ Բանկը հունիսի 23ին Գյումրի քաղաքում հաճախորդների համար բացեց իր նոր մասնաճյուղ, ասվում է բանկի մարքեթինգի ծառայության հաղորդագրության մեջ։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրու Կենտրոնական հրապարակում։ ՊրոԿրեդիտ Բանկի թվով 5-րդ ,«Գյումրի» մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից պաշտոնապես գրանցվեց 2009թ.ի հունիսի 12ին: Կարեւորելով Գյումրի քաղաքի դերն ու նշանակությունը, մասնաճյուղի նպատակն է աջակցել փոքր ու միջին բիզնեսներին, զարգացնել խնայողության մշակույթը բնակչության լայն շրջանակներում եւ մատուցել առավել որակյալ, մատչելի ու թափանցիկ բանկային ծառայություններ:



ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում միջազգային բանկերից առաջինն էր, որ 2008 թ.-ի հուլիսին բացեց մասնաճյուղ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում։ Ընդլայնելով մասնաճյուղերի ցանցը՝ Բանկը նպատակ ունի ներկայացված լինել հնարավորինս շատ համայնքներում եւ հանրապետության բոլոր մարզերում, այսպիսով զարգացնելով «Հարեւան Բանկ» գաղափարն ու առաջարկելով բարձրակարգ բանկային ծառայություններ յուրաքանչյուրի համար։ Հուլիսի 02-ին Բանկը կազմակերպեց տոնական հյուրասիրություն՝ հանդիսավոր նշելով մասնաճյուղի բացումը «Հարեւան Բանկ» միջոցառման շրջանակներում, որին մասնակցեցին շրջակայքում գնտվող կամ բնակվող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու բնակիչները:



Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 85 լիցենզիա` տրված 2007թ. դեկտեմբերի 7-ին: Հաճախորդների սպասարկումը սկսվել է 2008թ. Փետրվարի 5-ից։



Բանկի հիմնական ուղղություններից է փոքր, մանր եւ միջին բիզնեսի վարկավորումը ։

Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներն են հանդիսանում ՝ «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) - 67.49% բաժնեմասով, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ» (EBRD) 16.67% բաժնեմասով եւ «Զարգացման Բանկ» (KfW) 15.84% բաժնեմասով։

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ Խմբի լիիրավ անդամ։ ՊրոԿրեդիտ Խումբը բաղկացած է Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է խմբի մայր ընկերության` Ֆրանկֆուրտում գտնվող«ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---