Հայաստանը հարկադրված է դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին11 հուլիսի 2009 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Իբրեւ հարեւանպետություններ` Հայաստաննու Թուրքիան իվերջո պարտավոր են բնականոն հարաբերություններ հաստատել: Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելու եւ սահմանները բացելու Հայաստանի նախաձեռնությունը արդեն իսկ զիջում էր եւ բարի կամքի դրսեւորում Թուրքիայի հանդեպ: Այդ մասին նշվում է 2009 թվականի հուլիսի 11-ին Ստեփանակերտում Համահայկական խորհրդաժողովի արդյունքում ընդունված բանաձեւում : Փաստաթղթում նշվում է, որառայսօր, ավելի քանմեկտարի ընդգրկող ժամանակահատվածում, Թուրքիան համարժեք չի արձագանքել Հայաստանի միակողմանի պատրաստակամությանը: «Թուրքիայի ոչ մի առաջնորդ հրապարակավ չի խոսել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին: Թուրքիան շարունակում է նախապայմաններ թելադրել, անընդմեջ մեծացնում է իր բացահայտ կանխակալ դերակատարությունը Արցախի հարցում եւ իրականում գնում է ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ հաջողությամբ մոլորեցնում է միջազգային հանրությանը` օրակարգից դուրս մղելով Հայկական հարցը:Այս համատեքստում միանգամայն սխալ ու անհեռատես քայլ էր 2009թ. ապրիլի 22-ի համատեղ հայտարարության ստորագրումը: Նույնքան ու ավելի վտանգավոր են ներկայիս միտումները, երբ աշխարհի ուժային կենտրոնները փորձում են արագացված ինչ-ինչ լուծումներ պարտադրել Արցախյան հարցում` դրանով իսկ Թուրքիային ձեռնտու հուն մղելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընթացքը: Այլեւս ակնհայտ է, որ Հայաստանն ու հայությունը ստիպված են դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի միասնական քաղաքականությանը:Այս պայմաններում մենք համոզված ենքհետեւյալ դրույթների ճշմարտացիության եւ դրանց պետականորեն հետապնդման անհրաժեշտության մեջ», - նշվում է բանաձեւում: Վերջինիս հեղինակների կարծիքով, առանցնախապայմանների շրջափակման վերացումըեւ միջազգային իրավունքիընդհանուրհիմունքներով դիվանագիտականհարաբերությունների հաստատումը պետք էդիտվիիբրեւ երկուերկրների երկխոսության բնական մեկնակետ: «Իրապես բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ: Ցեղասպանության միջազգային համընդհանուր եւ մասնավորապես Թուրքիայիկողմից ճանաչումնու դատապարտումը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ` տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգի այս դրույթը վերջին շրջանում փաստորեն դադարել է արտաքին քաղաքական գործունեության ուղենիշ լինելուց: Սա անթույլատրելի է: Անթույլատրելի է նաեւ Ցեղասպանության փաստը պատմաբանների քննարկման նյութ դարձնելու ցանկացած փորձ», - գտնում են խորհրդաժողովի մասնակիցները: Բանաձեւում ընդգծվում էՀայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստանի ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների իրավունքների հաշվին բնականոնացնելու բացարձակ անընդունելիությունը: «ՀՀ իշխանությունները այլեւս չպետք է թույլ տան, որ բանակցությունների իմիտացիան Թուրքիան ծառայեցնի միջազգային ասպարեզում քաղաքական ու քարոզչական առավելություններ կուտակելուն: Հայաստանի իշխանությունը նաեւպարտավոր էվերագնահատել ու իմաստավորելմեկտարի առաջ իր նախաձեռնած հրապարակային հարաբերությունների ընթացքը, արդենիսկառկա բացասական արդյունքները,միջազգային հանրության առաջ բացահայտել Թուրքիայի իրական նպատակները եւ դադարեցնել բանակցությունները», - ընդգծվում է Համահայկական խորհրդաժողովի բանաձեւում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |