Վանաձորից Վրաստան տանող միջպետական ճանապարհի վրա գտնվող կամուրջը կվերանորոգվի մեկ շաբաթում13 հուլիսի 2009 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Վանաձոր քաղաքից Վրաստան տանող միջպետական ճանապարհի 77-րդ կմ-ի վրա /Տավուշի մարզ/ գտնվող կամուրջը մասամբ փլուզվել է, հաղորդում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը։ Կատարվածի մանրամասներին ծանոթանալու նպատակով հուլիսի 10-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ դեպքի վայր է մեկնել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:Նախարարը նշել է, որ կամրջի հարեւանությամբ գտնվող «Այրում» ՀԷԿ-ի ավելորդ ջրերը ժամանակ առ ժամանակ հոսել են կամրջի տակով, ինչի հետեւանքով հիմքերը խարխլվել են։ Կամուրջը կառուցված է 2 հատվածից. մի հատվածը կառուցվել է 1950-ական, մյուսը՝ 1970-ական թվականներին։ Նախարարի խոսքով,1970-ականներից ի վեր այն չի վերանորոգվել: Նախատեսվում է կամուրջը վերանորոգել մեկ շաբաթվա ընթացքում եւ վերականգնել ամբողջ երթեւեկությունը։ «Մենք հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի միջպետական ճանապարհը փակ լինի հնարավորինս կարճ ժամանակում»,նշել է Գուրգեն Սարգսյանը։ Ներկայումս կամրջի երթեւեկությունն իրականացվում է միակողմանի, պետավտոտեսուչները հրահանգում են բեռնատար ավտոմեքենաներին երթեւեկել կամուրջը շրջանցող ճանապարհներով։ Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ վերականգնման աշխատանքներն ավարտելը կթույլատրվի կամրջով երթեւեկել միայն մարդատար ավոտմեքենաներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |