Երեւանում կկառուցվի «Հիլտոն» հյուրանոց14 հուլիսի 2009 - 22:57 AMT PanARMENIAN.Net - «Բեդյան ինտերնեյշնլը» նոր եռաստղանի հյուրանոցի կառուցման նպատակով կներդնի 25-30 մլն դոլար: Երկու տարի տեւածբանակցություններիարդյունքում, Երեւանում«Հիլտոնգարդեն ինն» հյուրանոց եւ ցուցահանդեսայինհամալիրկառուցելու իրավունք էձեռք բերել«Բեդյան ինտերնեյշնլ» ընկերությունը: Այդ մասին մանրամասներ հաղորդելու նպատակով, երեկ, Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատում (ՀԱԱՊ), լրագրողների հետ հանդիպեցին «Բեդյան ինտերնեյշնլի» նախագահ Գարի Բեդյանը, ՀԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը եւ փոխնախագահ Արամ Վարդանյանը:Ըստ Բեդյանի, «ներկայումս 5 մլնդոլար էներգրավվելչինականմիընկերությունից, մնացածգումարըձգտելու են ստանալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից կամ ԱՄՆ կառավարության OPIC գործակալությունից: Գարի Բեդյանը կարեւորեց «Հիլտոն» ապրանքանիշի հայտնվելը Հայաստանում, որ միջազգայնորեն ճանաչված անուն է: Նա նաեւ հայտնեց, որ այդ ընկերությունն է իրականացնելու նորակառույց հյուրանոցի մենեջմենտը»: Գարի Բեդյանընշեց, որ գոյություն ունի 5,4 եւ 3 աստղանի«Հլիտոն» հյուրանոցներ, բայց որոշվեցԵրեւանումկառուցել 3 աստղանի, որնավելիմատչելիկլինի գործարարների եւ զբոսաշրջիկների համար: Նոր հյուրանոցը կսկսի կառուցվել եկող տարվանից Երեւանից օդանավակայան ճանապարհի` Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից մոտ 1 կմ հեռավորության վրա: Այդ նպատակով արդեն հատկացվել է 2 հա տարածք: Հյուրանոցը բաղկացած կլինի 202 հյուրանոցային եւ 40 բնակարանային համարներից, կունենա մեծ եւ փոքր կոնֆերանս դահլիճներ, լողավազաններ, մարզասրահ, 3500 մ ցուցահանդեսային տարածք, 250 քմ ավտոկայանատեղի եւ այլն: Այն կունենա 24 ժամյա անվճար տրանսպորտային ծառայություն դեպի Երեւանի կենտրոն եւ օդանավակայան: Սենյակների արժեքը սեզոնային ժամանակահատվածում կլինեն 150-200 դոլարին համարժեք դրամ, իսկ ոչ սեզոնային ժամանակահատվածում` 120-150 դոլարին համարժեք: Հարցին, թե արդյո՞ք այդ գները թանկ չեն զբոսաշրջիկների համար, Գարի Բեդյանը պատասխանեց, որ խմբերով եկող զբոսաշրջիկների համար հյուրանոցային սենյակների արժեքը մոտ 50 տոկոսով ցածր կլինի: Հյուրանոցում տեղակայվելու են արեւային տաքացուցիչներ եւ արեւային կայաններ, օգտագործվելու էտեղականարտադրության ապրանքը` սկսածկահույքիցմինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, հավելել էՀԱԱՊ փոխնախագահ Արամ Վարդանյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |