Երեւանն ու Բաքուն չպե՞տք է սպասեն, թե երբ է գալու «մտրակով քեռին»16 հուլիսի 2009 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-կվոն խախտելու ցանկացած փորձ աղետի կհանգեցնի: Այդ մասին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում: Արդյո՞ք հնարավոր է առաջընթաց բանակցություններում» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Այսօր Ադրբեջանում մոռանում են, որ հենց Հայաստանն է խաղաղության պարտադրել նրանց եւ Բաքվի խնդրանքով է կնքվել զինադադարը: Մենք ոչ մի նման բանի կարիք չունեինք: Մենք հաղթել էինք, քանի որ ետ էինք մղել ագրեսիան»,-ասել է հայ պատգամավորը` հավելելով, որ պետք չէ մոռնալ, թե ինչպես է սկսվել ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ նրա, ներկայումս խաղաղության են պարտադրված հակամրտության երկու կողմերը: Իր հերթին քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Երեւանն ու Բաքուն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները եւ չպետք է սպասեն, թե երբ է գալու «մտրակով քեռին»: «Փառք Աստծո, որ չի գա մտրակով քեռին: Մենք չենք կարող վերացնել միմյանց: Մենք` հայերս ու ադրբեջանցիներս պետք է լուծենք այդ խնդիրը եւ լավ է, որ ինչ-որ մեկը չի գալու դա անելու մեր փոխարեն: Մենք իրոք երեխաներ չենք եւ երբ դա հասկանանք, այդ խնդիրը լուծելի կդառնա»,-հայտարարել է քաղաքագետը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |