Արգենտինայի ու Ուրուգվայի հայ համայնքները պահանջում են բանակցային գործընթացում ընդգրկել նաեւ ԼՂՀ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպման կապակցությամբ, Արգենտինայի ու Ուրուգվայի հայ համայնքների ներկայացուցիչները բազմամարդ բողոքի ցույցեր են կազմակերպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի դեսպանատների մոտ: Հայ համայնքների անունից դեսպանատների աշխատակիցներին փոխանցվեցին ուղերձներ, որտեղ մասնակիցները պահանջում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի կառավարություններից դադարեցնել Հայաստանի հանդեպ կիրառվող ճնշումը ղարաբաղյան խնդրի հարցում: Ըստ նրանց, զիջումները լրջորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանն ու Արցախի պետականությանը:



Հայ համայնքները պահանջել են նաեւ բանակցային գործընթացում ընդգրկել նաեւ ԼՂՀ-ին, քանի որ բանակցություններում որոշվում է նրա ապագան:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---