ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Կանզաս նահանգի հետ համագործակցությունը21 հուլիսի 2009 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգին, որին ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:Ողջունելով հյուրին` Ս. Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Կանզաս նահանգի հետ շուրջ վեց տարվա համագործակցությունը, ինչի վկայությունն են Կանզասի Ազգային գվարդիայի ղեկավարի կանոնավոր դարձած այցելությունները Հայաստան: Ընդգծվեց նաեւ, որ երկու երկրների համագործակցությունը շարունակում է զարգանալ խաղաղապահ գործողությունների, ռազմական կրթության եւ ռազմական բժշկության բնագավառներում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |