Հայկական մամուլը պետք է ավելի շատ գրին ԼՂՀ սոցիալ-տնտեսական խնդիրների մասին

PanARMENIAN.Net - «Հայկական ԶԼՄ-ն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, այլ ոչ թե զբաղվի միայն հնարավոր պատերազմի, տարածքների հանձնելու կամ չհանձնելու հարցերի լուսաբանմամբ»,- ընդգծել է քաղաքացիական հասարակության կայացման հարցերի գծով ՀՀ Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:



Հովհաննիսյանը նշել է, որ Արցախն իր բնակչության հացահատիկի պահանջարկը երեք անգամ գերազանցող քանակի ցորեն է արտադրում: Նա նաեւ մատնացույց է արել, որ ազատագրված տարածքների բնակեցման հետ կապված խնդիրներ կան նաեւ այսօր: Ինչպես նշել է Հովհաննիսյանը, ԼՂՀ բնակչության խտությունը 10%-ով ցածր է, քան Հայաստանում: «Մենք պետք է Արցախի ռազմական հաջողություններն ամրապնդենք տնտեսական ձեռքբերումներով»,- ամփոփել է Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---