Սեդրակ Աճեմյան. Թուրքիան փորձում է ամեն գնով փակել Հայոց ցեղասպանության հարցը13 օգոստոսի 2009 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար Թուրքիայի դիրքորոշումը նորություն չէ, այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության նախագահ Սեդրակ Աճեմյանը: Նրա խոսքով, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում Թուրքիան արդեն ամրապնդել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ: Այժմ Անկարան փորձում է նույն այդ դիրքորոշումը առաջ տանել նաեւ Կովկասում:«Թուրքիան պակաս ռեսուրսներ եւ միջոցներ չի ծախսել, որպեսզի փակի Հայոց ցեղասպանության հարցը»,- ընդգծել է Սեդրակ Մկրտչյանը: Ընդ որում, Աճեմյանը նկատել է, որ նույնն Անկարան, հայտարարելով «ճանապարհային քարտեզի» մասին, արեց ապրիլի 23-ին` ԱՄՆ նախագահ Բարակա Օբամայի ելույթից անմիջապես առաջ, երբ նա պետք է արտասաներ «ցեղասպանություն» բառը: «Հայոց ցեղասպանության հարցը համահայկական հարց է, երը պետք է անհապաղ լուծում ստանա»,- ասել է Աճեմյանը` նշելով, որ ոչ Հայաստանի, ոչ էլ սփյուռքի համար ընդունելի չէ հարցի այլ լուծում, քան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Հայաստանի եւ սփյուռքի ջանքերի ու նպատակաուղղվածության շնորհիվ արդեն քսան պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |