Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել Մարիամ Սուխուդյանի պաշտպանության օգտին19 օգոստոսի 2009 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի պաշտպանության օգտին: Ոչ կառավարական կազմակերպությունների` Հայաստանից Իրավապաշտպանների հարավկովկասյան ցանցի անդամների, կողմից ստորագրված հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները «շարունակում են ահաբեկման եւ իրենց համար անհաճո քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը»:Փաստելով, որ էկոլոգիական շարժման առաջնորդներից մեկի` Մարիամ Սուխուդյանի, նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հանգամանքն այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության քաղաքականության եւս մեկ դրսեւորումն է, հայտարարությունը ստորագրած 9 իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններ պահանջել են անհապաղ դադարեցնել Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործը եւ իրավասու մարմիններին կոչ են արել պատժել «կանաչ» շարժման ակտիվիստի դեմ քրեական գործի հարուցման մեջ մեղավորներին: Հայտարարության մեջ նաեւ միջազգային կազմակերպություններին կոչ է արվում օժանդակել այդ պահանջներին եւ ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա: Երիտասարդական կանաչ շարժման շուրջ 50 կողմնակիցներ ներկայումս պիկետի են ենթարկել ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը, որտեղ այս պահին հարցաքննում են շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:Պիկետի մասնակիցները ձեռքներին պահում են «Մենք բոլորս հավատում ենք Մարիամ Սուխուդյանին» կարգախոսներով ցուցապաստառներ եւ չեն պատրաստվում հեռանալ այնքան ժամանակ, մինչեւ Մարիամ Սուխուդյանը դուրս չգա ոստիկանության շենքից: Օգոստոսի 13-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցագիր էր ստացել, որտեղ նրան օգոստոսի 15-ին հարցաքննության էին կանչում որպես մեղադրյալ: Ծանուցագրում նշված էր ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասը` զրպարտություն: Սակայն Օգոստոսի 15-ին նրան հայտարարեցին, որ նա մեղադրվում է մեկ այլ հոդվածով` ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (կեղծ մատնություն` շահի հետապնդմամբ ծանրացված): Նշենք, որ նման մեղադրանքն առավել ծանր պատիժ է ենթադրում` ազատազրկման ժամկետը մինչեւ 5 տարի: Նոր մեղադրանքը ներկայացվել է օգոստոսի 15-ի ծանուցման մեջ, որտեղ Մարիամ Սուխուդյանին կանչում են հարցաքննության օգոստոսի 19-ին: Քրեական գործը հարուցվել էր 2008թ. նոյեմբերի 13-ին, Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով հեռարձակվող «Հայլուր» հեռուստատեսային հաղորդման հետքերով, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին, - նշվում է «Էկոլուր» էկոլոգիական հասարակական կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: Մարիամ Սուխուդյանն ինքը գտնում է, որ իրեն հետապնդում են Թեղուտի անտառի պաշտպանությանն ուղղված «S.O.S Թեղուտ» գործողությանը մասնակցելու պատճառով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |